Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության մանրամասները: Փաստաբանը նաեւ կանդրադառնա Բարձրագույն դատական խորհրդի եւ դատական համակարգի անկախության փոխկապակցվածությանը, ինչպես նաեւ կներկայացնի խորհրդի գլխավոր գործառույթները` դրանց արդյունավետությունը, թերի եւ լավ կողմերը:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների թեկնածության հարցի քննարկումը, նրանց ընտրությունն այսօր է:
Հիշեցնենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է խորհրդարանը, մյուս 5-ը կլինեն դատավորներ:
Նշենք, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:




























