ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները «կոկաինի գործով» իշխանությունների հետ համատեղ աշխատանքի համար երեք անգամ ժամանել են Արգենտինա, հայտնել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիցիա Բուլրիչը, փոխանցում է RT-ն:
«Դա հաստատված օպերացի է: Պատկերացրեք, որ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները երեք անգամ են եկել Արգենտինա: Մենք փոխանակվել ենք տեղեկատվությամբ այն մասին, թե ինչպես է կազմակերպությունը աշխատել Արգենտինայում, Ռուսաստանում»,- պատմել է նա:
Նախարարի խոսքով՝ նախատեսվում էր մոտ 60 մլն եվրոյի բարձրակարգ կոկաին տեղափոխել: «Ձեռքբերված փոխադարձ վստահությունը թույլ է տվել չեզոքացնել քրեական կազմակերպությունը»,- ընդգծել է նա: Բուլրիչը նշել է, որ ՀԴԲ-ի հետ համատեղ աշխատանքը «մեծ վստահություն» է ներշնչել արգենտինյան իշխանություններին: «Մեզ համար այս ամենը շատ մեծ դուռ եւ պատուհան է բացում Ռուսաստանի հետ աշխատանքի համար»,- եզրափակել է նա:
Փետրվարի 22-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի եւ Արգենտինայի հատուկ ծառայությունները կանխել են 389 կգ կոկաինի տեղափոխումը Մոսկվա: Ավելի ուշ, ՌԴ ՀԴԲ-ն հայտարարել էր 362 կգ թմրանյութի՝ շրջանառությունից դուրսբերման մասին: Տեղեկացվել էր նաեւ, որ հանցախմբի ղեկավարի նկատմամբ, որը փորձում էր իրականացնել թմրամիջոցների մեծ խմբաքանակի տեղափոխումն Արգենտինայից Ռուսաստան, միջազգային հետախուզում է հայտարարվել:
Արգենտինայում հայտարարել են «կոկաինի գործով» ժամանած ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցների մասին
Հասանելի է
русскийԹեմա




























