Միացյալ Նահանգներում Ճապոնիայի դեսպանատունը ստիպված է եղել հերքել Տոկիոյի ռեստորանի մասին լուրը, ըստ որի այնտեղ մարդու միս է մատուցվում: Տոկիոյում չկա ռեստորան, որը առաջարկում է մարդկային միս, իսկ մարդակերությունը Ճապոնիայում չի օրինականացվել: Այս մասին հայտարարել է Վաշինգթոնում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ Թոմաս Մաթինգլին` նշելով, որ այս թեմայով հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է AP-ն:
worldtruth.tv պորտալում տեղեկություն է տարածվել, որ Տոկիոյի «Ուտելի եղբայր» ռեստորանում արգենտինացի զբոսաշրջիկն իբրեւ թե մարդկային միս է համտեսել՝ պնդելով, որ երիտասարդ ճապոնացիները վաճառում են իրենց մարմինները իրենց ընատնիքներին վճարումների դիմաց:




























