Ռուսաստանը հաղթահարել է տնտեսության, սոցիալական ոլորտի, երկրի միասնության ապահովման բարդ մարտահրավերները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այսօրվա ուղերձը կրում է հատուկ, սահմանային բնույթ: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր ընտրության, յուրաքանչյուր քայլի, արարմունքի նշանակությունը չափազանց բարձր է, քանի որ այն որոշում է երկրի ճակատագիրը տասնամյակների ընթացքում», - ասել է Պուտինը Դաշնային ժողովի ուղերձում:
«Մենք անցել ենք լայնամասշտաբ, ոչ հեշտ վերափոխումների միջոցով, հաղթահարել ենք բացարձակ նոր եւ շատ բարդ տնտեսական, սոցիալական մարտահրավերներ, պահպանել ենք երկրի միասնությունը»,–հավելել է նախագահը։



























