Պետք է պայմաններ ստեղծել այլ երկրների տաղանդավոր ուսանողների համար, որ նրանք գան Ռուսաստան եւ արտասահմանցի լավագույն շրջանավարտները մնան երկրում աշխատելու՝ հետագայում նրանց համար դյուրացնելով քաղաքացիության ստացումը: Այս մասին, ուղերձով դիմելով ՌԴ Դաշնային ժողովին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջարկում եմ առավելագույնս հարմարավետ, գրավիչ պայմաններ ստեղծել մեր երկրի համալսարաններ ժամանած այլ երկրների տաղանդավոր երիտասարդների համար։ Նրանք գալիս են երկիր, բայց պետք է ստեղծել լավագույն պայմանները, որ արտասահմանցի շրջանավարտները մնան եւ Ռուսաստանում աշխատեն»,–ասել է Պուտինը։
Նա նաեւ հավելել է, որ պետք է լուրջ վերանայել քաղաքացիության տրամադրման գործընթացը։



























