Ռուսաստանը երկար ժամանակ համոզել է ԱՄՆ-ին չխախտել հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագիրը (ՀՀՊ), բայց ամեն ինչ անարդյուն էր: Այս մասին, ուղերձով դիմելով ՌԴ Դաշնային ժողովին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք երկար համոզում էինք ամերիկացիները չձախողել ՀՀՊ-ի պայմանագիրը, չխախտել ռազմավարական հավասարակշռությունը: Ամեն ինչ ապարդյուն էր: 2002 թվականին Միացյալ նահանգները միակողմանիորեն դուրս եկան այս պայմանագրից»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ ՌԴ իշխանությունները բազմիցս մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի` Արեւելյան Եվրոպայում հրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման պլանների կապակցությամբ: