Միջուկային զենքի որեւէ օգտագործումը Ռուսաստանի եւ ՌԴ դաշնակիցների դեմ կդիտարկվի որպես հարձակում: Այս մասին, ուղերձով դիմելով ՌԴ Դաշնային ժողովին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Գազետա»-ն:

Միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի աճող ռազմական հզորությունը որեւէ մեկին չի սպառնում: «Մենք այդ պոտենցիալը հարձակվողական եւ առավել եւս ագրեսիվ նպատակներով օգտագործելու պլաններ չենք ունեցել: Մենք որեւէ մեկին չենք սպառնում, որեւէ մեկի վրա չենք պատրաստվում հարձակվել, որեւէ բան որևէ մեկից չենք պատրաստվում խլել: Մեզ մոտ ամեն ինչ կա»,- ասել է Պուտինը: