Ինդիանա նահանգի օրենսդրական ժողովը հավանություն է տվել  աչքի խնձորակի դաջվածքն արդյունավետորեն արգելող օրինագծին, հաղորդում է AP-ն:

Որոշումն ընդունվել է կանադական մոդելի մոտ բարդությունների մասին լուրերի հոսքից հետո, որը նման դաջվածք էր արել: Ինդիանայի առաջարկի համաձայն՝ սկլերայի վրա արգելվում է դաջվածքներ անել: Բացառություն կարվի այն պրոցեդուաների համար, որոնք կատարելու են առողջապահության լիցենզավորված մասնագետները: Օրինագծով խախտումների դեպքում մինչեւ  10 000 դոլար տուգանք է նախատեսվում: