Ֆրանսիայի դեսպանատունը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում և այդ երկրում գտնվող ֆրանսիական ինստիտուտը հարձակման են ենթարկվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվել էր Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքի կենտրոնում հնչած կրակոցների եւ պայթյունների մասին: Լրատվամիջոցների տեղեկությամբ՝ դիմակավորված և զինված անձինք հարձակվել են Գլխավոր շտաբի անվտանգության աշխատակիցների վրա: Կրակոցներն ու պայթյունները լսվել են նաև Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում:
«Ֆրանսիայի դեսպանատունը (Ուագադուգուում) եւ ֆրանսիական ինստիտուտը հարձակման են ենթարկվել: Մնացեք այնտեղ, որտեղ գտնվում եք»,- իր թվիթերյան էջին հայտնել է Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Ժան-Մարկ Շատանյերը՝ նշելով, որ Ուագադուգուում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել:
Հասանելի է
русский



























