Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի կենտրոնում չեզոքացվել են զինված հարձակում իրականացրած չորս անձիք, հայտնում է  կառավարության տեղեկատվական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Գերատեսչության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «ուրբաթ օրը պլանավորված զինված հարձակման թիրախները եղել են Ֆրանսիայի դեսպանատունը եւ Գլխավոր շտաբը»:

«Ֆրանսիայի դեսպանատան վրա չորս անձիք են հարձակվել: Իշխանությունները կոչ են անում ժողովրդին հանգստություն պահպանել, խուսափել կրակոցներից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը LCI հեռուստաալիքին հաղորդել է, որ այս պահին «նախնական տվյալներով, ֆրանսիացիների մեջ զոհեր չկան»: