Կոլորադոյի համալսարանի մաթեմատիկոս Աարոն Քլաուզեթը վերլուծել է պետությունների միջև զինված բախումների մասին բաց տեղեկությունները XIX դարից սկսած: Դրանց հիման վրա նա նշել է, թե երբ կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը: Այս մասին գրում է Science Advances ամսագիրը:

Ըստ մաթեմատիկոսի՝ պատմության մեջ զինադադարների եւ հակամարտությունների շրջանները հերթագայություն ունեն:

Նա նշել է, որ իր ուսումնասիրության ընթացքում վերլուծել է 1823-2003 թթ. պատմական հատվածը: Այդ ընթացքում, մաթեմատիկոսի հաշվարկով, եղել է 95 խոշոր հակամարտություն աշխարհի երկրների միջև:

Հատուկ մշակված համակարգչային ծրագրի շնորհիվ, որը հաշվարկել է զինված հակամարտությունների բոլոր ժամանակավոր հատվածները և դրանց միջև դադարները՝ գիտնականը եզրակացրել է, որ խոշոր հակամարտություն կարող է տեղի ունենալ մոտավորապես մինչև 2150 թ.: Եթե իր կանխատեսումը սխալ լինի, նշանակում է՝ հետազոտողի կարծիքով՝ մարդկությունը հասել է «նոր մտածողության» և կարող է խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել: