Վաշինգթոնի փայտե ատամների մասին առասպելն այնքան հարատեւ է, ինչպես եւ պատմությունն այն մասին, որ ապագա նախագահը կտրել է բալի ծառը եւ խուսափել պատժից, հաղորդում է moya-planeta.ru-ն:
Իրականում Ջորջ Վաշինգթոնը դնովի ծնոտների մի քանի կոմպլեկտ ուներ՝ փղոսկրից, մետաղական ձուլվածքից եւ անգամ մարդու ատամներից, հավանաբար ստրուկների:
Փաստաթղթերի համաձայն՝ երիտասարդ Վաշինգթոնը գնում եւ օգտագործում էի ատամի խոզանակներ եւ փոշի, բայց առանց տեսանելի արդյունքի: Նրա առաջին ատամը հեռացրել են 1756-ին 24 տարեկանում: 1798-ին նա ուներ ընդամենը մեկ ատամ: Այդ ժամանակ նա սկսեց կրել փղոսկրից եւ մարդկային ատամներից լիարժեք դնովի ծնոտներ:
Վիրջինիայի համալսարանից Վաշինգթոնի կյանքը հետազոտող Քեթրին Գերեդը LiveScience-ին ասել է. «Այդ ատամները վերցնում էին ստրուկներից կամ գնում էին շատ աղքատ մարդկանցից: Այնպես, որ շատ հավանական է, որ Վաշինգթոնն իր երդմնակալության ելույթն ասել է ստրուկներից վերցրած ատամներով: Դա սարսափելի է»:




























