ՉԹՕ նման տարօրինակ ձեով հյուրանոցը, որից 360 աստիճանի տեսարան է բացվում դեպի Սվարտիսեն սառցադաշտ  եւ արկտիկական բնություն, կբացվի Նորվեգիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դա կլինի առաջին հյուրանոցն աշխարհում, որը նախագծված է էներգախնայող Powerhouse ստանդարտներով, որը գտնվում է Արկտիկայի շրջանից դուրս:

Դրա էներգիայի սպառումը մյուս արդիական հյուրանոցների համեմատ 85 տոկոսով պակաս կլինի: Արեւային էներգիան բավարար կլինի ինչպես հյուրանոցի համար, այնպես էլ շենքի կառուցման համար:

«Ճարտարապետությունը ոգեշնչված է ափամերձ կառույցների տեղական ավանդույթներով, հյուրանոցը կկանգնի փայտե ցցերի վրա», - հաղորդում են նախագծի հեղինակները: