Ամերիկյան միլիարդատերեր, Microsoft կորպորացիայի համահիմնադիր Փոլ Ալենի արշավախումբը Ավստրալիայի հյուսիս-արեւելյան ափի մոտակայքում հայտնաբերել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ամերիկյան Lexington ավիակիր նավի բեկորները: Այս մասին Ալենը հայտնել է իր անձնական կայքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Նավակը հայտնաբերվել է Կորալյան ծովի հատակին՝ մոտ 3 կմ խորության վրա: Lexington-ը մեր առաջնահերթությունների ցանկում էր, քանի որ այդ նավը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ջրի տակ անցած խոշոր նավերից մեկն էր: Մենք նախատեսում էին գտնել Lexington-ը մոտ վեց ամսվա ընթացքում, եւ ամեն ինչ լավ անցավ»,- մամուլի ծառայությունը մեջբերում է արշավախմբի ղեկավար Ռոբերտ Քրաֆթի խոսքերը:
National Geographic ամերիկյան ամսագրի տվյալների համաձայն՝ իսկզբանե որպես հածանավ ծրագրվող Lexington-ը որպես ավիակիր ջրի վրա էր իջեցվել 1925 թվականին: 1942 թվականի մայիսի 4-ին Կորալյան ծովում նավը ճակատամարտի էր դուրս եկել ճապոնական ավիակիրի հետ: Մայիսի 8-ին Lexington-ը մի քանի ռումբերի հարվածների հետեւանքով խորտակվել էր:
Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ամերիկյան ավիակիրի բեկորները
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























