Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է պլանետարիումի միջազգային օրը (Day of Planetaria): Տոնը եվրոպական արմատներ ունի, առաջին անգամ այն նշել են 1990 թվականին Իտալիայում: Սակայն, ինչպես հայտնի է, ժամանակակից պլանետարիումի ապարատի ստեղծման գործում առաջինը գերմանացիներն են եղել, որոնք 1925 թվականին Ենի Ցեյս գործարանում ստեղծել էին «Պլանետարիում» ունիվերսալ նախագծային մոդուլը: 

Պլանետարիումի միջազգային օրը պաշտոնական կարգավիճակ է ստացել 1994 թվականին, երբ դրա պաշտպանությամբ հադնես եկան աստղաբանության «տաճարները»: Իսկ մեկ տարի անց այն արդեն նշում էին Բելգիայում, Չեխիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում։

Տոնի նպատակն է հանրությանը ծանոթացնել պլանետարիումների գործունեության հետ եւ աստղագիտական գիտելիքներ տարածել: