Թուրքական լոլիկի՝ մեր երկիր մատակարարման փոքր ծավալների հիմնական պատճառը Ռուսաստանում դրանց նկատմամբ պահանջարկի նվազումն է: Այս մասին, ելույթ ունենալով Գյուղատնտեսական արտադրողների համառուսական համաժողովին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, փոխանցում է RG-ն: Նրա խոսքով՝ Թուրքիան թույլատրվող 50 հազար տոննա լոլիկից կարողացել է մատակարարել միայն մոտ 10 հազար տոննան: Պատճառը, ըստ նախարարի, թուրքական արտադրանքի նկատմամբ պահանջարկի նվազումն է եւ ռուսական բանջարեղենի որակի բարձրացումը:
«Վերականգնել մատակարարման նախկին ծավալները թուրքերը մոտ ապագայում չեն կարողանա: Ռուսական շուկայում իրենց դիրքերը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն»,- նշել է ՌԴ Մրգաբանջարեղենային ազգային միության առաջատար փորձագետ Կիրիլ Լաշինը:
Խնդիրն այն է, որ լոգիստիկ շղթաներն արդեն խախտվել են, եւ հարկավոր է վերականգնել առեւտրային կապերը: Խանութներում տեղերն արդեն իսկ զբաղեցրել է այլ երկրներից՝ Ադրբեջանից, Չինաստանից, Հայաստանից, Մարոկկոյից, ներկրվող արտադրանքը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերից Թուրքիան իրավունք ստացավ մինչեւ 50 հազար տոննա ծավալով լոլիկ մատակարարել Ռուսաստանին:



























