Թուրք բժիշկ Յուսիֆ Էրչին Սոնմեզը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Կոսովոյում մարդու օրգանների ապօրինի փոխպատվաստումների մասնակցելու համար, ձերբակալվել է Ստամբուլում:
Բժիշկը ձերբակալվել եւ բերվել է Ստամբուլի ոստիկանատուն:
Կոսովոյում սկսված հետաքննության արդյունքում 7 անձանց դեմ քրեական գործ էր հարուցվել օրգանների ապօրինի փոխպատվաստման մեղադրանքով: Սոնմեզի ձերբակալման որոշումը կայացվել էր Կոսովոյում եւ Ադրբեջանում:




























