2017-ին աշխարհում 124 միլիոն մարդ տառապել է թերսնվելուց: Սա 11 միլիոնով ավել է, քան 2016 թվականին: Սրանք ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության հարցերով, Պարենի համաշխարհային ծրագրի եւ Եվրամիության փորձագետների պատրաստած նոր զեկույցի արդյունքներն են:

Ինչպես հաղորդվում է զեկույցում, սովի պատճառները առավել հաճախ հակամարտություններն են, ծայրահեղ եղանակային պայմանները եւ դրանց հետ կապված սննդամթերքի գների բարձրացումը:

Այսպիսով, զինված գործողությունները սով են առաջացրել 18 երկրներում, որոնցից 15-ը գտնվում են Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:

Սպասվում է, որ 2018-ին  հակամարտությունները կարող են Աֆղանստանում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Նիգերիայում, Չադի լճի շրջանում, Հարավային Սուդանում, Սիրիայում, Լիբիայում, Մալիում եւ Նիգերում պարենային ճգնաժամեր առաջացնել:

Չոր եղանակային պայմանները, ամենայն հավանականությամբ, սովի կհանգեցնեն Սոմալիի, Եթովպիայի, Քենիայի եւ Արեւմտյան Աֆրիկայի եւ Սահելի գյուղերը, այդ թվում Սենեգալը, Չադը, Նիգերը, Մալին, Մավրիտանիան եւ Բուրկինա Ֆասոն: