Անգլիական The Beatles խմբի՝ մի քանի հարյուր լուսանկարից բաղկացած հավաքածուն, որը նախկինում երբեւէ ցուցադրված չի եղել, շաբաթ օրը վաճառվել է 253.000 ֆունտ ստեռլինոգով (357.000 դոլար): Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BBC հեռուստառադիոընկերությունը: Հավաքածուն լիվերպուլյան քառյակի հետ կապված հիշարժան իրերի ավանդական աճուրդի հիմնական լոտն էր, որոնք Omega Auctions յուրաքանչյուր տարի անցկացնում է Նյուտոն լե Ուիլսոն քաղաքում:
 

Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Մայք Միթչելն է, որը 1964 թվականի այդ շրջագայության ժամանակ 18 տարեկան էր: Նախ նա լուսանկարել է բրիտանական քառյակին Վաշինգտոնի երկաթուղային կայարան ժամանելիս, այնուհետեւ լուսանկարել է Washington Coliseum-ում The Beatles-ի համերգին նախորդող մամուլի ասուլիսը ր վերջապես՝ բուն համերգը Baltimore Civic Center-ի դահլիճում (այն այժմ կրում է Royal Farms Arena անվանումը):

Այս աճուրդի մեկ այլ կարեւոր լոտը 1984 թվականին Ջորջ Հարիսոնի (1943-2001) կողմից  85.000 ֆունտ ստերլինգով (120.000 դոլար) գնված սեւ Mercedes AMG-ն էր: Նոր սեփականատերը ձեռք է բերել այս մեքենան 43.2000 ֆունտ ստեռլինգով (61.000 դոլարով):

Աճուրդին 9.840 ֆունտ ստեռլինգով (13.894 դոլար) վաճառվել է նաեւ Beatles- ի բոլոր չորս երաժիշտների եւ նրանց մենեջեր Բրայան Էփսթայնի կողմից ստորագրված անգլիական Փիթերբորո քաղաքի The Bull հյուրանոցի  հյուրանոցային մատյանը, որտեղ քառյակը կանգ էր առել 1962 թվականի դեկտեմբերի 2-ին: