Արկտիկայի սառույցի մակերեսը գրեթե չի փոխվել անցյալ ձմռանը, իսկ մարտի կեսերին դրա մակերեսը հասել է իր ամենացածր մակարդակին՝ գերազանցելով 2015, 2016 եւ 2017 թվականների ռեկորդները, հաղորդում է ՆԱՍԱ–ն:
Արկտիկայում սառցադաշտը նկատելիորեն կրճատվել է վերջին տարիներին՝ պարբերաբար սահմանելով «ձմեռային» եւ «ամառային» ռեկորդներ։ Այդպիսի ռեկորդներ սահմանվում են բավականին հաճախ՝ հյուսիսային բեւեռային հատվածում սառույցների մակերեսը կտրուկ նվազել էր 2007–ին, 2012–ին, 2015–ին, 2016–ին եւ 2017–ին։
ՆԱՍԱ-ի կլիմայագետ Քլեր Փարքինսոնը (Claire Parkinson) հայտնել է, որ նվազած տարածքի մակերեսը մարտի 17-ի դրությամբ կազմել է 14.48 մլն քառակուսի կիլոմետր, ինչը փաստացիորեն գրեթե նույնական է 2017 թվականի գարնան ակզբին գրանցված արդյունքին։
Արկտիկայի սառույցի մակերեսի համար վտանգավոր են ոչ միայն անոմալ բարձր ջերմաստիճանը, այլ նաեւ ձմռան ավարտին Գրենլանդիայի ափերի սառույցներին առաջացած ճեղքերը։ Նրանց հետագա ընդլայնումը կարող է բերել սառցադաշտի անջատման եւ դրանց արագացված հալվելուն հանգեցնել։




























