Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր` մարտի 27-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ամբաստանյալները ցուցմունք տվեցին: Ամբաստանյալներից Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմունք տալուց եւ կողմերի հարցերին պատասխանելուց: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը: Ալիկ Բանդուրյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել մի քանի անգամ, բոլոր ցուցմունքներում նա նույն բանն է պնդել. անմեղ է, գործի հետ որեւէ առնչություն չունի. «Կասկածանքի էությունն ինձ պարզաբանվել է, այդ կասկածանքն ինձ հետ որեւէ առնչություն չունի, համոզված եմ, որ այն երբեք չի հիմնավորվի»:

Ալիկ Բանդուրյանը նաեւ նշել է, որ Ճանաչել է  2016թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող սենյակում սպանված Մուշեղ Մխիթարյանին, իսկ գործով մյուս ամբաստանյալներից ճանաչել է միայն Արմեն Գասպարյանին, նրա պնդմամբ՝ Պետրոս Իսրայելյանին «Չարբախցի Գեղամ» չի ճանաչել. «Մուշեղն եղել է իմ շրջապատի մարդկանցից, որի հետ շուրջ երկու տարի շփում չեմ ունեցել: Պետրոս Իսրայելյանին չեմ ճանաչում, չեմ կարող ասել, թե ում մասին է խոսքը»:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

«Նորատուսցի Ալիկը» դատարան է տեղափոխվել անվասայլակով. պաշտպանը միջնորդեց փոխել խափանման միջոցը

Ապօրինի ազդեցություն է ունեցել Պետրոս Իսրայելյանի վրա. դատախազի ուշագրավ հայտարարությունը «Նորատուսցի Ալիկի» մասին