Կրիմինալ

Չարբախում սպանության գործով ամբաստանյալ «Բդոն» դեպքի օրը եղել է Նորատուսցի Ալիկի հետ

Google նախընտրելի դարձնել

Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր` մարտի 27-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց ամբաստանյալներից Արմեն Գասպարյանի նախաքննական ցուցմունքը:  «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը դատարանում հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմունք տալուց եւ կողմերի հարցերին պատասխանելուց: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը:

Ըստ այդմ, Արմեն Գասպարյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ որեւէ առնչություն չունի 2016թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող սենյակում կատարված սպանության հետ: Նրա խոսքով, դեպքի պահին գործով մյուս ամբաստանյալ, հայտնի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի հետ «Նորատուսցի Ալիկ» գտնվել է Դիլիջանում:

«Դեպքի մասին տեղեկացել եմ համացանցից, իսկ քրեական գործի մասին` բերման ենթարկվելուց հետո: Ճանաչում եմ Չարբախցի Գեղամին, նրա հետ պարզապես ծանոթներ ենք: Գեղամի հետ զանգի միջոցով մոտ մեկ շաբաթ առաջ ենք հանդիպել, նա կամ որդին ավտոմեքենա էին վաճառում, ցանկանում էի այն գնել»,-հայտնել է նա:

Արմեն Գասպարյանը նաեւ նշել է, որ ճանաչել է 2016թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող սենյակում սպանված Մուշեղ Մուշեղյանին. վերջինը շուրջ 5 տարի իր մոտ աշխատել է որպես վարորդ: Սակայն, վերջին երկու տարվա ընթացքում նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել:

Արմեն Գասպարյանը պնդել է, որ մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված մեղադրանքում, այն լիովին անհիմն է եւ անհեթեթ:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին («Չարբախցի Գեղամ»)՝ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Պատմություն

Տեղադրություն

YouTube

Նմանատիպ հոդվածներ

Կարդացեք նաև