Իրաքում իսլամիստների կողմից ոչնչացված հնագույն գլուխգործոցի կրկնօրինակը տեղադրվել  է Թրաֆալգարյան հրապարակի չորրորդ պատվանդանի վրա, հաղորդում է BBC- ն:

Այն պատկերում է առյուծի մարմնով ասորիների հովանավոր աստվածուհուն՝ լամասային: Նրա բնօրինակը, որը մ.թ.ա. 700 տարվանից տեղադրված էր Նինվեի Ներգալ դարպասների մոտ, 2015-ին ոնչացրել էին ԻՊ-ի զինյալները:

Այն դարձել է Թրաֆալգարյան հրապարակի չորրորդ պատվանդանի վրա թվով 12-րդ փոխարինող քանդակը: Դրա բացմանը մասնակցել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը: