Պավել եւ Նիկոլայ Դուրովների գլխավորած TON Issuer եւ Telegram Group ընկերությունները հայտարարել են ICO (տոկենների առաջնային տեղակայում)  երկրորդ փուլում 850 միլիոն դոլար ներդրումներ ներգրավելու մասին, գրում է «Վեդոմոստի»–ն։

Համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողով (SEC)։

Միջոցները ներգրավվել են Telegram մեսենջերի եւ նրա Telegram Open Network (TON) բլոկչեյնային հարթակի զարգացման նպատակով։ 
ICO երկրորդ փուլին մասնակցել են 94 ներդրողներ, որոնց մասին տվյալները չեն հրապարակվում։ Ներդրումների նվազագույն չափը 1 մլն դոլարն է եղել։ 
Այսպես, Gram կրիպտոարժույթով TON բլոկչեյն հարթակի ստեղծման համար հավաքվել է 1.7 մլն դոլար։