Ֆիլիպիններում հավատացյալներն Ավագ հինգշաբթին նշում են կրոնական խելագարության արյունոտ դրսեւորումներով: Նրանք գամում են իրենց խաչերին եւ ինքնախարազանմամբ զբաղվում, գրում է AFP- ն:

Այդպիսով նրանք կրկնում են Քրիստոսի կյանքի վերջին պահերը: Արարողությունը, որը հազարավոր հավատացյալների եւ զբոսաշրջիկների է գրավում, անցկացվում է դիմակահանդեսային մթնոլորտում: Երեք մարդ ցիցերով ծակել էր ձեռքի ափերը եւ ոտքերը, մյուսները մինչեւ արյուն հոսալը հարվածում էին իրենց բամբուկե մտրակներով՝ արյան կաթիլներ թողնելով ավտոմեքենաների, տների եւ անգամ ճանապարհների վրա վաճառվող խմիչքի շշերի վրա:

«Ես աա անում եմ իմ հարազատների համար: Եթե իմ ընտանիքի անդամներից մեկը հիվանդանա, մենք հենց այսպես ենք վարվում»,- նշում է 25-ամյա Նորման Լոպուատը, որը խարազանում էր իրեն բամբուկե մտրակով: Լապուատը, ով արդեն չորրորդ անգամ է մասնակցում արարողությանը, հավելել է, որ ծիսական արյունահեղությունը օգնել է մի աղջկա ոտքի կանգնել հարվածից հետո:

Ընդ որում, կաթոլիկ եկեղեցին չի խրախուսում ինքնախարազանումը եւ առավել եւս՝ խաչելությունը: