Սեւանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ եւ ապրիլի 4-ից արձանագրել է 1 սանտիմետրով աճ նախորդ տարվա նույն օրվա համեմատ` կազմելով 1900.54 մետր, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Հիշեցնենք, որ 2017 թ-ին Սեւանա լճից իրականացված հավելյալ ջրառի, գոլորշիացման, սակավ տեղումների պատճառով Սեւանա լճի մակարդակը 2017թ-ի ամռանը հասած իր ամենաբարձր նիշից` 1900.91 մետրից իջավ 50 սանտիմետրով 2018թ-ի փետրվարին կազմելով 1900.41մ: 2017թ-ը փակվեց Սեւանա լճի համար բացասական հաշվեկշռով: Մինչեւ 2018թ-ի ապրիլի 3-ը լճի մակարդակը զիջում էր նախորդ տարվա` մակարդակի ցուցանիշներին:
Սեւանա լճի բարձրացմանը նպաստում է նաեւ Արփա-Սեւան թունելի գործարկումը, որը սկսել է Սեւանա լիճ ջուր տեղափոխել սույն թվականի մարտի 23-ից: Ապրիլի 5-ի դրությամբ թունելով Սեւանա լիճ է արդեն տեղափոխվել 15.306 միլիոն խմ ջուր:


























