Հայաստանում տեղակայված ռուսական բազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայումը ուղղված է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնմանը։ Ապրիլի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Նրա խոսքով, դրանք կլինեն վարձկաններ, որոնք կունենան համապատասխան համազգեստ եւ զենք։ «Այն ինչ գրված է թղթի վրա նշանակություն չունի»,–ասել է Մեհրաբյանը։
Միաժամանակ, քաղաքագետի կարծիքով, ամեն ինչ իր ժամանակին իր տեղը կընկնի, սակայն այս հարցը պետք է որոշակի վերահսկողության տակ լինի. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուղղակի կորցրել է ռուսներին «ոչ» ասելու իր ռեսուրսը։ Սա ռուսների կողմից արված հերթական անպարկեշտ առաջարկությունն էր, որը Հայաստանը եւս մեկ անգամ չմերժեց»,–եզրափակել է փորձագետը։
Սա ռուսների կողմից հերթական անպարկեշտ առաջարկությունն էր, որը Հայաստանը եւս մեկ անգամ չմերժեց. քաղաքագետ
Հասանելի է
русский



























