Հայաստանում սպառողների իրավունքների ոլորտում արդիական խնդիր է նորմատիվ իրավական բազայի ամրապնդումն ու զարգացումը եւ դրա հիման վրա ներքին սպառողների արդյոանվետ պաշտպանության նպատակով պետական մարմինների եւ բիզնեսի միջեւ գործնական եւ գործընկերայի հարաբերությունների հաստատումը: Այս մասին ապրիլի 6-ին ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը ավելի մեծ կարեւորություն է ստանում՝ որպես պետությունների տնտեսական եւ սոցիալական քաղաքականության կարեւոր բաղադրիչ: «Այն պայմաններում, երբ կայուն տնտեսական զարգացման գործընթացներ են տեղի են ունենում, ազատ շուկա եւ մրցակցություն են ձեւավորվել, սիկ տնտեսվարող սուբյեկտները էլ ավելիի են հետաքրքրված քաղաքացիների պահանջների լիարժեք բավարարմամբ, սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ  իրավաբանական հիմքի վրա առեւտրային ձեռնարկությունների պատշաճ գործունեության կազմակերպումը ավելի մեծ նշանակություն կստատան»,- նշեց նախարարը:

Կարայանի խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվում միջազգային առաջատար փորձի հիման վրա սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ, նաեւ համակարգված քաղաքականություն է տարվում ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում տեխնիկական կանոնակարգերի եւ չափագիտական նորմերի եւ կանոնների պահանջներին համապատասխանելու ոլորտում:

«Լուրջ աշխատանք է տարվում վերահսկող մարմինների կառուցվածքի եւ գործառույթների օպտիմալացման ուղղությամբ,  աշխատանքների արդյունավետության հետ մեկտեղ նկատվում է դրանց քանակի կրճատում»,- ասաց Կարայանը՝ հավաստիացնելով, որ սպառողների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը կբարձրացնի մասնագիտացված հասարակական կազմակերպությունների դերը, որոնց թիվը Հայաստանում հասնում է 14-ի:

Միեւնույն ժամանակ, նախարարը հավելեց, որ պետք է հաշվի առնել թվային բարձր տեխնոլոգիական լուծումներ կիրառելու անհրաժեշտությունը, որոբք հնարավորություն են ընձեռում ապրանքների օրինական շրջանառության եւ սպառողների իրավունքների պաշտպանության համար ժամանակակից եւ հարմար գործիքներ օգտագործել, որոնցից են ստուգման մեխանիզմները եւ նշագրումը: «Նման գործիքները, որոնք թույլ են տալիս վերլուծել տվյալները եւ նվազեցնել պահանջվող հաշվետվության ծավալները, նույնպես կնվազեցնեն բիզնեսի բեռը», - եզրափակեց Սուրեն Կարայանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երեւանում  ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը: