Ռուս գործարար Օլեգ Դերիպասկան մեկ օրում 957 մլն դոլար է կորցրել ամերիկյան պատժամիջոցների պատճառով, հայտնում է Forbes ամսագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ Ֆիննախը ապրիլի 6-ին պատժամիջոցներ է սահմանել յոթ ռուս ձեռներեցների, նաև նրանց ենթարկվող 12 ընկերությունների դեմ։ Պատժամիջոցային ցուցակում է հայտնվել նաև միլիարդատեր Օլեգ Դերիպասկան ու նրան ենթարկվող En+, «Ռուսալ» ու «ԳԱԶ» ընկերությունները։ Պատժամիջոցների ֆոնին «Ռուսալ» ու En+ ընկերությունների բաժնետոմսերը Մոսկվայի բորսայում էժանացել են գրեթե 20 տոկոսով։
Բացի դրանից, ցուցակում է հայտնվել Սուլեյման Կերիմովը, նա կորցրել է 244 մլն դոլար, ու Վիկտոր Վեքսելբերգը, նրա կորուստները կազմել են 41 մլն դոլար։
Նշում են, որ Իգոր Ռոթենբերգի ու Կիլիլ Շամալովի վիճակը չի փոխվել, իսկ Վլադիմիր Բոգդանովի ու Անդրեյ Սկոչի կապիտալն ավելացնել է 1 և 8 մլն դոլարով համապատասխանաբար։
Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստացել է «կոշտ» պատասխան ԱՄՆ պատժամիջոցներին
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս գործարարների եւ պաշտոնյաների դեմ



























