Ջոն Լենոնի Double Fantasy ալբոմը, որը բրիտանացի երաժիշտը ստորագրել էր իր մահվան օրը՝ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, ԱՄՆ-ում աճուրդի է հանվել 45 հազար ֆունտ ստեռլինգով (55.2 հազար դոլար): Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով բրիտանական Daily Express-ը:

20-րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկը ստորագրել էր ալբոմի մեջ Նյու Յորքի RKO առաջատար ռադիոկայանի եթերում Դեյվ Շոլինին տված մոտ երկու ժամանոց հարցազրույցից հետո: Վերջինս խնդրել էր նրան ստորագրել ալբոմը KCPX ռադիոկայանից իր ընկեր Գարի Ուոլդրոնի համար: «Սիրով՝KCPX-ին, Յոկո Օնո եւ Ջոն Լենոն 1980», - ալբոմի ներսում գրել էր ռոք երաժիշտը՝ նաեւ պատկերելով իր եւ իր կնոջ փոքրկի ծաղրանկարը: