Ռուսաստանն ԱՄՆ-ին բազմիցս զգուշացրել է զերծ մնալ Սիրիային հարվածելուց, որտեղ ռուսական զինվորականները գտնվում են օրինական հիմունքներով: Այս մասին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան լրագրողներին ասել է ՄԱԿ ԱԽ Սիրիայի իրավիճակի հարցով բաց նիստի ավարտից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես բազմիցս հայտարարել է մեր Պաշտպանության նախարարությունը, այնտեղ ռուսական զինվորականները գտնվում են Սիրիայի կառավարության հրավերով օրինական հիմունքներով,- ասել է նա: - Մենք ամերիկյան կողմին բազմիցս զգուշացրել ենք Սիրիայի օրինական կառավարության դեմ իրենց կողմից զենքի հնարավոր կիրառման շատ բացասական հետեւանքների մասին եւ հատկապես, եթե այդ զենքի կիրառումը, Աստված մի արասցե, իհարկե տարածվի մեր զինվորականների վրա, որոնք Սիրիայում օրինականորեն են գտնվում»:
Այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ ԱՄՆ-ն լրջորեն ձգտում է Սիրիայի ճնաժամի դիվանագիտական կարգավորմանը, ռուս դիվանագետը պատասխանել է. «Այն, ինչ մենք հիմա լսում ենք, վկայում է, որ դիտարկվում է ռազմական սցենարը, ինչն անչափ վտանգավոր է, եւ մենք փորձում ենք դա շեշտել»: «Ինձ թվում է՝ նրանք հատում են վտանգավոր բարակ գիծը, ինչը վտանգավոր է ինքնին եւ խաղաղության համար»,- հավելել է նա:
Սիրիայի հարցով ԱՄՆ առաջարկած բանաձեւը մեկնաբանելու խնդրանքին Վասիլի Նեբեզնյան նշել է, որ այն «մի ամբողջ շարք անընդունելի դրույթներ է պարունակում», իսկ դրա մեջ կատարված ամերիկյան ուղումներն «այն ավելի վատթար են դարձնում»:
Սիրիական Դումայում քիմիական հարձակման մասին պնդումները սադրանք են, որը կարող է վատ ավարտ ունենալ, հավելել է Նեբեզնյան:
«Սիրիայում մեր զինվորականները նյութ են տրամադրել այն մասին, որ հողի փորձանմուշները վկայում են, որ քիմիական նյութի կիրառում չի եղել, չկան ո՛չ սպանվածներ, ո՛չ վիրավորներ, չկան քիմիական թունավորման պատճառով հոսպիտալ դիմածներ,- հայտարարել է նա: - Սա հերթական անգամ հաստատում է, որ սա այն նույն սադրանքն է, որի մասին մենք մշտապես նախազգուշացրել ենք, եւ որն իրականացվել է անհաժեշտ ժամանակ, անհրաժեշտ ժամին այն նպատակով, որ այս ընթացակարգը գործարկվի: Հիմա ոչ ոք նույնիսկ չի լսում այն մասին, որ ոչ մի քիմիական հարձակում չի եղել»:
Ինչպես նշել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը, ՄԱԿ ԱԽ-ում քննարկվող հարցով ԱՄՆ բանաձեւի նախագծում «ոչ մի բան չկա, որ համապատասխաներ Քիմիական զենքի մասին ՄԱԿ կոնվենցիայի բարձր ստանդատներին»: Նեբեզնյան այս կապակցությամբ ամերիկյան նախագիծը որակել է «ակնհայտորեն չանցնող»:
- ԵՄ-ն Դումայում քիմիական զենքի կիրառման համար մեղադրել է Սիրիայի իշխանություններին եւ նրա դաշնակիցներին
- Սիրիայում քիմիական հարձակումների հետ կապված ԱՄՆ հայտարարությունն Իրանում Ասադի դեմ դավադրություն են անվանել
- Հռոմի Պապը դատապարտում է թունավոր գազի կիրառումը Սիրիայում
- Սպիտակ տունը չի բացառել ռազմական գործողությունները Սիրիայի դեմ՝ Դումայում քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին
- Թրամփ. Ասադին աջակցելու համար պատասխանատու են նախագահ Պուտինը, Ռուսաստանը եւ Իրանը
- Բորիս Ջոնսոնը կոչ է արել անհապաղ հետաքննել սիրիական Դումայում տեղի ունեցած իրադարձությունները
- ՌԴ ՊՆ-ից հերքել են սիրիական Դումայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման վարկածը




























