ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հանդես է եկել պնդմամբ, որ ապրիլի 7-ին Սիրիայում Ռուսաստանի համաձայնությամբ կամ աջակցությամբ քիմիական հարձակում է կատարվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հիմա Սիրիայի ամբողջ ռազմական համակարգը չէր կարող որեւէ քայլ կատարել՝ առանց տեղեկացնելու իր ռուսաստանյան դաշնակիցներին: Անկասկած, այս հարձակումը կատարվել է կա՛մ Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ, կա՛մ նրա ռազմական ներկայության օգտագործմամբ,- պնդել է Դելատրը ՄԱԿ ԱԽ նիստում: - Ռուսաստանյան զինվորականները Արեւելյան Գուտայում են ինչպես ցամաքում, այնպես էլ օդում: Ապրիլի 7-ին երկրորդ հարձակման ժամանակ ռուսական օդանավերը նկատվել են Դամասկոսի շրջանի օդային տարածքում»:
Ֆրանսիան Ռուսաստանից պահանջել է ապահովել Սիրիայում կրակի դադարեցումը, ինչպես նաեւ չխոչընդոտել քիմիական զենքի կիրառման միջադեպերի հետաքննության միջազգային նոր մեխանիզմների ստեղծմանը եւ աշխատանքին:
Դելատրը հանդես է եկել Ռուսաստանին հղած ուղերձով եւ բարձրաձայնել ՌԴ-ին ներկայացված Ֆրանսիայի 2 պահանջը: «Առաջին՝ ռազմական գործողությունների դադարեցում եւ հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնում ըստ ընթացիկ տարվա փետրվարի 25-ն ընդունված 2401 բանաձեւի, որը դամասկոսյան ռեժիմը մինչեւ այս պահը դեռ չի կատարել»,- հայտարարել է Ֆրանսուա Դելատրը:
«Երկրորդ պահանջը՝ հետաքննության միջազգային նոր մեխանիզմի ստեղծում, որը կկարողանար ուսումնասիրել Դումայում հարձակման բոլոր պարամետրերը եւ բնութագրերը, հրապարակել մեղավորներին եւ նրանց պատասխանատվության ենթարկել: Ռուսաստանի կողմից 2 իրար հաջորդող վետոյի հետեւանքով Հետաքննության համատեղ մեխանիզմի աշխատանքի դադարեցումը մեզ բերել է նրան, որ մենք կորցրել ենք զսպման հիմնական միջոցը: Մենք աջակցում ենք բանաձեւի նախագիծը, որը պատրաստել է Միացյալ նահանգները»,- եզրափակել է ֆրանսիացի դիվանագետը:
- ԵՄ-ն Դումայում քիմիական զենքի կիրառման համար մեղադրել է Սիրիայի իշխանություններին եւ նրա դաշնակիցներին
- Սիրիայում քիմիական հարձակումների հետ կապված ԱՄՆ հայտարարությունն Իրանում Ասադի դեմ դավադրություն են անվանել
- Հռոմի Պապը դատապարտում է թունավոր գազի կիրառումը Սիրիայում
- Սպիտակ տունը չի բացառել ռազմական գործողությունները Սիրիայի դեմ՝ Դումայում քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին
- Թրամփ. Ասադին աջակցելու համար պատասխանատու են նախագահ Պուտինը, Ռուսաստանը եւ Իրանը
- Բորիս Ջոնսոնը կոչ է արել անհապաղ հետաքննել սիրիական Դումայում տեղի ունեցած իրադարձությունները
- ՌԴ ՊՆ-ից հերքել են սիրիական Դումայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման վարկածը




























