ԱՄՆ Կոնգրեսը նախապատրաստել է ՌԴ-ի սուվերեն պարտատոմսերի հետ գործարքների անցկացման արգելքի մասին օրենքի նախագիծը, որի համաձայն, արգելքը նախատեսվում է ներդրել ոչ ուշ, քան պատժամիջոցները կիրառելու օրվանից 90 օր անց` ապրիլի 6-ից, հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան»:
Օրենքն ընդունվելու դեպքում, կարգելի ԱՄՆ քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնության պետական պարտատոմսերի ձեռքբերման կամ վաճառքի գործարքներին մասնակցել կամ այլ կերպ, որոնք թողարկվել են պատժամիջոցները կիրառելու օրվանից 180 օր հետո:
Օրենքի նախագիծը Ռուսաստանի ինքնիշխան պարտքը բնութագրում է որպես՝
-պարտատոմսեր, որոնք թողարկվել են ՌԴ ԿԲ-ի, Ազգային բարեկեցության ռուսական հիմնադրամի, ՌԴ Ֆինանսների նախարարության կամ գործակալների կամ նման հաստատությունների հետ կապված ցանկացած այլ անձանց կողմից 14 օրից ավել մարման ժամկետով,
- Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության ռուսական հիմնադրամի կամ Ֆինանսների նախարարության հետ արժույթի փոխանակման մասին նոր պայմանագրեր, որոնց ժամկետը գերազանցում է 14 օրը:
- ցանկացած այլ ֆինանսական գործիք, որի տեւողությունը կամ մարման ժամկետն ավելի քան 14 օր է :
Օրինագիծը նաեւ արգելում է հետեւյալ բանկերի սուվերեն պարտատոմսերի հետ գործարքները՝ «Սբերբանկ», «ՎՏԲ» բանկ, «Գազպրոմբանկ», «Մոսկվայի Բանկ», «Ռոսսելխոզբանկ», «Պրոմսվյազբանկ», «Վնեշէկոնոմբանկ»:




























