Չինական Խանչժոու նահանգի մաքսային իշխանությունները կասեցրել են ԱՄՆ-ից 469 տոննա կոշտ թափոնների ներկրումը երկիր, որոնք արգելված է ներկրել Չինաստան, եւ որոշում է կայացրել վերադարձնել աղբը ԱՄՆ: Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը: Մաքսային ծառայողները հայտնաբերել էին ԱՄՆ-ից բերված բեռը, որը բաղկացած էր մետաղական թափոններին խառնված թղթից եւ ջրի օգտագործված շշերից:

Մաքսային մարմինները պահանջել են ընկերություններից հնարավորինս կարճ ժամկետներում վերադարձնել աղբն ԱՄՆ: 2017 թվականի վերջին Չինաստանի իշխանությունները շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի շրջանակներում որոշում էին կայացրել արգելել 24 տեսակի կոշտ թափոնների ներմուծումը երկիր: