Դոլարի փոխարժեքն 2016 թվականի նոյեմբերի 30-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 65 ռուբլին, գրում է ՏԱՍՍ–ը։

Ապրիլի 10-ին Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 80 ռուբլու ցուցանիշը, դոլարը թանկացել է՝ մինչեւ 64 ռուբլու հասնելով։  Սա 2016 թվականի գարնանից ի վեր առավելագույն ցուցանիշն է։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կարձագանքի դեֆոլտի մասին խոսակցություններին ռուբլու կուրսի անկման ֆոնին, անհրաժեշտ է իրավիճակի հանգիստ գնահատական տալ՝ հորդորելով սպասել կառավարության զեկույցին Պետդումայում։