Հայաստանի բնակչության 60 տոկոսի եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը 30 տոկոս է կազմում, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 55 հազար դրամ է: «Սակայն աղքատության իրական մակարդակը երկու անգամ ավելի բարձր է պաշտոնական տվյալներից, քանի որ վիճակագրությունը չի հաշվում այն անձանց, որոնք աշխատում են, սակայն այնուամենայնիվ դեռ աղքատ են, նրանց եկամուտները չեն բավականեցնում նվազագույն պահանջները բավարարելու համար»,- ընդգծել է տնտեսագետը:
Հայաստանի բնակչության 60 տոկոսի եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են
Հասանելի է
русский


























