«Հանուն Հայաստան պետության» ճակատը բողոքի ակցիա է իրականացնում Հայաստանի հանրապետական կուսակցության՝ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակի առջեւ։

Ընդդիմադիրները փորձում են արգելափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, որ ՀՀԿ-ականները չկարողանան գալ շենք եւ մասնակցել Գործադիր մարմնի այսօրվա նիստին։ ՀՀԿ-ն այսօր քննարկելու է վարչապետի թեկնածությունը, որը շաբաթ օրը առաջարկելու են ՀՀԿ խորհրդին՝ հաստատելու համար։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները պատնեշ են կառուցել եւ թույլ չեն տալիս որեւէ մեկն անցնի ՀՀԿ շենքի ուղղությամբ։

Հավաքված ցուցարարները բարձրախոսներով երգեր են միացրել, վանկարկում են եւ պարում։

Նշենք, որ այսօրվա երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից. Ցուցարարները Զորավար Անդրանիկ կայարան են եկել մետրոյով՝ իրազեկելով ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի մասին։