Բանկերի կողմից՝ գնման գործընթացներին մասնակցելու նպատակով մասնակիցներին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ձեւով բանկային երաշխիքներ տրամադրելու սահմանափակման վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօր՝ ապրիլի 12-ի իր նիստում ընդունել է համապատասխան որոշում:

Այն հնարավորություն կտա մասնակիցներին, առանց խոչընդոտների բանկերից ստանալ բանկային երաշխիքներ եւ մասնակցել գնման գործընթացներին:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված տեղի են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը վերապահված գործառույթների փոփոխություններ ծառայությունների մատուցման ոլորտում:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ նախարարությանը վերապահված գործառույթները հստակեցնելու նպատակով: