Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն ԱՄՆ-ի կողմից EN+ Group-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ հետ է կանչել էներգետիկ հոլդինգի վարկանիշները: Այս մասին նշվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:
En+-ն ալյումինի եւ էլեկտրաէներգիայի ինտեգրված արտադրող է: Այն միավորում է 19.7 ԳՎ հզորությամբ էլեկտրակայանները եւ տարեկան 3.9 մլն տոննա արտադրողականությամբ ալյումինի գործարանները («Ռուսալ»-ի վերահսկող փաթեթի միջոցով), որոնք արտադրվող էներգիայի հիմնական սպառողն են: En+ Group-ի ամենխաշոր բաժնետերն Օլեգ Դերիպասկան է:
«Վարկանիշային գործողություններն արտացոլում են EN+-ի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները, որոնց շրջանակներում մայիսի 7-ից եւ հունիսի 5-ից ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի գործ ունենալ ընկերության հետ՝ կախված գործարքների բնույթից»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ Fitch-ը հետ է կանչել EN+ Group-ի վարկանիշները
Հասանելի է
русскийՏեղադրություն




























