«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 13-ին ժամը 9-ից մինչեւ ժամը 21:00-ն դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հ/Ա Ա-1 եւ Ա-3 թաղաղամասերի բնակիչ-բաժանորդների եւ թվով 20 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:


























