Վաշինգթոնը խորհուրդ չի տալիս Անկարային գնել ռուսական Ս-400-ները եւ պատրաստ  է Թուրքիային այլընտրանքային զենիթահրթիռային համալիրներ առաջարկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այժմ  տարածաշրջան են մտցնում անհամատեղելի հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք, հազիվ թե, լավագույնս արտացոլում են ՆԱՏՕ-ի շահերը»,-ասել է նա։

Մետիսը հավելել է, որ Վաշինգթոնը բանակցություններ է վարում Անկարայի հետ եւ պատրաստ է նրան տրամադրել այնպիսի համակարգեր, որոնք համատեղելի են Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։