Ավստրալիայի ամենածեր գիտնականը՝ 104-ամյա Դեւիդ Գուդոլը էվթանազիայի պրոցեդուրա անցնելու համար մտադիր է մայիսի սկզբին Շվեյցարիա մեկնել, հաղորդում է Australian թերթը:
Թեեւ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում էվթանազիան օրինականացվել է 2017-ի վերջին, դրա կիրառումը նախատեսված է միայն անբուժելի հիվանդների համար:
Գուդոլը անբուժելին հիվանդ չէ, սակայն բազմաթիվ հիվանդությունների պատճառով, որոնք ազդում են նրա կենսունակության վրա, չի ցանկանում ապրել:
Էվթանազիայի մասին գիտնականի հարցումը արագացված կարգով է քննարկվել եւ հաստատվել գործակալության կողմից: Ուղեւորության համար ակտիվիստները գիտնականի համար մոտ 15 հազար դոլա8 են հաավքել:
Գուդոլը բուսաբաշխաբանության եւ էկոլոգիական վիճակագրության մասնագետ է:




























