«Լանիտ» ընկերությունների խմբի (որի մեջ է մտնում re:Store, Samsung, LEGO ցանցերը կառավարող Inventive Retail Group-ը) հիմնական բաժնետեր Գեորգի Գենսը այսօր Կամչատկայում մահացել է, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին: Տեղեկությունը հաստատել է ընկերության փոխնախագահ, «Լանիտ» ԲԸ կառավարիչ-տնօրեն Վլադիմիր Գրիբովը: Ձեռներեցի մահվան պատճառը, ենթադրաբար, թրոմբի պոկվելն է:
Գրիբովի խոսքով՝ Գեորգի Գենսը մահացել է այսօր առավոտյան Կամչատկայում, որտեղ արձակուրդի ժամանակ լեռնդահուկասահքով էր զբաղված: «Բժիշկներից ստացած նախնական տեղեկություններով, որոնք դեպքի վայր են եկել, պատճառը թրոմբն է»,- ասել է նա: Հիմա «Լանիտ» ԲԸ-ն իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է պատրաստում:
Inventive Retail Group-ի գլխավոր տնօրեն Տիխոն Սմիկովը հրաժարվել է Գեորգի Գենսի մահվան մասին տեղեկությունը մեկնաբանել՝ խորհուրդ տալով ընտանիքին դիմել: Գեորգի Գենսի որդին՝ Ֆիլիպը, զբաղեցնում է Inventive Retail Group-ի եւ diHouse-ի (ընկերությունը, մասնավորապես, Apple-ի դիստրիբյուտորն է) նախագահների պաշտոնները, նրա հեռախոսը հասանելիության ծածկույթից դուրս էր:
«Լանիտի» մամուլի ծառայության տեղեկություններով՝ խմբի 100 տոկոս սեփականատերը Գեորգի Գենսն էր: Forbes-ը Գենսին ներառել էր Ռուսաստանի ամենահարուստ 200 ձեռներեցների թվում: Նրա կարողությունը գնահատվում է 700 մլն դոլար:




























