Ֆրանսիան պնդում է պողպատի եւ ալյումինի ԱՄՆ ներկրման մաքսատուրքերից ազատման շուրջ։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերի համատեղ հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ֆրանսիան կհասնի ամբողջական, մշտական եւ առանց պայմանների ամերիկյան մաքսատուրքերից ԵՄ երկրներին ազատմանը։ Չկա պատճառ, որը կարող է արդարացնել ԵՄ երկրների համար պողպատի եւ ալյումինի մաքսատուքրերի միակողմանի ավելացումը»,–նշվում է հաղորդագրությունում։   

Ֆրանսիական նախարարների կարծիքով՝ անհրաժեշտ է, որ ԵՄ–ն հանդես գա միասնական դիրքորաշմամբ, ինչպես եղել է վերջին շաբաթ։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է եւս 30 օրով՝ մինչեւ հունիսի 1–ը երկարաձգել պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ԵՄ–ի, Կանադայի եւ Մեքսիկայի հետ, այն պարագայում, երբ Կորեայի Հանրապետության, Արգենտինայի, Ավստրալիայի եւ Բրազիլիայի հետ համաձայնությունը կայացվել է։

Մարտի 23-ին ԱՄՆ–ն պողպատյա եւ ալյումինե արտադրանքների համար նոր մաքսատուրք է սահմանել՝ 25 տոկոս պողպատի եւ 10 տոկոս ալյումինի համար։ Այն գործում է բոլոր երկրների համար, որոնք ԱՄՆ են ներկրում վերոհիշյալ արտադրանքը, սակայն մաքսատուքրերի սահմանումը մինչեւ  մայիսի 1-ն էր հետաձվել Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, Մեքսիկայի, Կորեայի Հանրապետության, ինչպես նաեւ ԵՄ երկրների համար: