Բրազիլիայի գլխավոր դատախազությունը խնդրել է 60 օրով երկարաձգել հանրապետության նախագահ Միշել Թեմերի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննության ժամկետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ նման դիմումով Դաշնային գերագույն դատարան էր դիմել Դաշնային ոստիկանությունը, որը զբաղվում է հետաքննությամբ։ Մինչեւ որոշում կայացնելը դատարանի դատավոր Լուիս Ռոբերտու Բարոզուն խնդրել է Գլխավոր դատախազությանը իր եզարակացությունը տալ հետաքննության երկարցման հարցով։ Ուրբաթ օրը այդ գերատեսչության ղեկավար Ռաքել Դոջը սատարել էր ոստիկանության դիմումը։ Սակայն վերջնական որոշումը պետք է Բորոզուն կայացնի։

Թեմերի նկատմամբ քրեական գործը գտնվում է նախնական հետաքննության փուլում։ Գործը վերաբերում է նախագահական հրամանագրին պարզեցնել երկրի նավահանգիստների կառավարման նորմերը։ Քննիչները կասկածներ ունեն, որ Թեմերը սա կարող է ստորագրած լինել ի շահ Rodrimar S. A. ընկերության որոշ պարգեւատրումների դիմաց։  

Քննիչները ենթադրում են, որ անօրինական ճանապարհով ստացված միջոցները նախագահը կարող էր ներդնել դստեր տան վերանորոգման գործում։ Թեմերը, սակայն, պնդում է իր անմեղության շուրջ։