ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսում են թնդանոթային ու հրթիռային կայանքների փոխարեն մարտական նավերի վրա Helios լազերային զենք տեղադրել, հայտնում է Daily Star-ը։

Ակնկալվում է, որ Helios լազերային համակարգը փոխարինելու կգա Phalanx MK-15 զենիթահրետանային համալիրին եւ կկարողանա նավերը պաշտպանել տարատեսակ սպառնալիքներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Խոսքը լազերների մասին է, որոնք այսօր ճառագայթի հզորությունն ու կառուցվածքն ունեն, անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքերից, ոչ մեծ նավերից, ինչպես նաեւ  մոտ գործողության սպառազինություններից պաշտպանվելու համար»,-նշել է պարբերականի աղբյուրը։

Helios-ի օգտագործումը կազատի ամերիկյան նավատորմին ռազմամթերքը նավերում պահպանելու անհրաժեշտությունից։

Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ ԱՄՆ ՌԾՈՒ դեռեւս պատրաստ չեն այս նորարարությանը։ Ռազմավարական եւ բյուջետային գնահատականների կենտրոնի փորձագետ Մարկ Գանզինգերի խոսքով՝ ԱՄՆ-ն ներկայումս չի մշակել համապատասխան էլեկտրամատակարարում լազերային զենքի համար։