Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ այսօ՝ հունվարի 20-ին բողոքի ակցիա կանցկացնեն բռնի տեղահանվածները: Նրանք պահանջում են իշխանություններից հանգիստ թողնել իրենց եւ դուրս չհանել տներից, որտեղ նրանց բնակությունն, ըստ իշխանությունների, անօրինական է:
Փախստականները հայտարարում են, որ իրենց տներից դուրս հանելու դեպքում իրենք անընդհատ բողոքի ակցիաներ կանցկացնեն երկրի խորհրդարանի առաջ, եւ ընդհանրապես, վրաններ խփեն եւ կտեղափոխվեն ապրելու խորհրդարանի շենքի մոտ:
Հիշեցնենք, որ իշխանությունները փախստականներին տներ են առաջարկում մայրաքաղաքից դուրս՝ տարբեր շրջաններում:





























