ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել ռազմածովային զորավարժություններին մասնակցելու մասին Չինաստանին ուղարկված հրավերը, ի պատասխան Հարավչինական ծովում Պեկինի ռազմականացմանը, հաղորդում է Պենտագոնը:
«Մենք համոզիչ ապացույցներ ունենք, որ Չինաստանը Հարավչինական ծովի Սպարտլի կղզիներում տեղակայել է հականավային հրթիռներ, օդացամաքային դասի հրթիռային համակարգեր: Վուդի կղզու վրա չինական ռմբակոծիչների տեղակայումը նույնպես լարվածություն է առաջացրել»:





























