Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը երկուշաբթի առավոտյան ծածկվել է անհայտ ծագման սպիտակ փոշով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Տեղի բնակիչները հաղորդել են, որ Աշխաբադում նախկինում եւս փոշու փոթորիկներ էին լինում, սակայն նման երեւույթ, երբ քաղաքի վրա մառախուղի նման սպիտակ փոշի է, քաղաքի բնակիչները չեն հիշում: Ավելի ուշ բողոքներ են ստացվել նաեւ Թուրքմենստանի այլ շրջանների բնակիչներից:
Թուրքմենստանի հիդրոօդերեւութաբանության ազգային կոմիտեն եւ տեղական լրատվամիջոցները դեռ չեն մեկնաբանում այս երեւույթը: Իր հերթին, Կենտրոնական Ասիայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ պատճառ է դարձել Արալի ծովից եկած աղի փոթորիկը, որը ծածկել է Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:





























