Հունիսի 1-ից 16-ը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակաշրջանում, Սոչիի Մորպորտի շրջանում կսահմանափակվի տրանսպորտային երթեւեկությունը, հայտնում է քաղաքային խորհրդի պաշտոնական կայքը։

Սա պայմանավորված է FIFA–ի երկրպագուների փառատոնի անցկացմամբ «Յուժնի մոլ» հրապարակում։

Հրապարակում կհեռարձակվի մունդիալի մրցումները, ինչպես նաեւ կանցկացվեն համաշխարհային եւ ռուս կատարողների համերգներ։

Հրապարակը կընդունի մինչեւ 10 հազար հանդիսատես միաժամանակ, ընդ որում՝ մուտքը տրանսպորտի համար ամբողջությամբ փակ կլինի։

«Խորհուրդ է տրվում այդ ժամանակահատվածում հրաժարվել անձնական տրանսպորտից եւ օգտվել հանրայինից»,–նշել է Սոչիի տրանսպորտի ու ճանապարհային տնտեսության դեպարտամենտի փոխտնօրեն Վյաչեսլավ Բաուերը։ Բացառություն կարվեն միայն հարսանեկան ավտոշարասյուների համար։